Logo

Տոնի Գալստյանը և Բենիկ Նիկողոսյանը հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.10.2017ՍՊՈՐՏ
22766511 1640505842668601 1748833176 o - Տոնի Գալստյանը և Բենիկ Նիկողոսյանը հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Այսօր տեղի են ունեցել 1/16 փուլի մենամարտերը:

Ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթել են և դուրս եկել 1/8 եզրափակիչ: 60 կգ Արմեն Մաշակարյանը պարտվել է Իսպանիան ներկայացնող Էնրիքե Խոսե Ֆլորենտինո Մեյային: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը առավելության է հասել իտալացի Արմանդո Կասամոնիկայի նկատմամբ, իսկ 69 կգ քաշային Տոնի Գալստյանը հաղթել է չեխ Ադամ Տրնչակին, տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը։

Այսօր հաղթանակ տարած Տոնի Գալստյանը վաղը քառորդ եզրափակչի համար կպայքարի մոլդովացի Ահմեդ Կեմորտանի հետ: Գալստյանից բացի, վաղը ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ: 52 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի իտալացի Ալեսանդրո Ադամը: 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը կմրցի Բելառուսը ներկայացնող Ալիակսանդր Բուտրիմի, իսկ 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանը՝ Թուրքիան ներկայացնող Բերաթ Ակարի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 9 մարզիկով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ