Մադրիդի «Ռեալի» լեգենդ Տոնի Կրոսն ու իր եղբայր Ֆելիքս Կրոսը դարձել են անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» ֆան ակումբի անդամ, տեղեկացնում է Transfermarkt-ը։
Օգոստոսին Տոնի Կրոսը կատակել էր՝ ասելով, թե ցանկանում է տեղափոխվել «Նյուքասլ», քանի որ տպավորված է «Կաչաղակների» խաղով։
Ակումբն արդեն անվանական մարզաշապիկներ է ուղարկել եղբայրներին և նրանց պաշտոնապես ավելացրել է «Նյուքասլի» երկրպագուների շարքում։
Հնարավոր է՝ Տոնի Կրոսը նաև ներկա լինի «Նյուքասլ Յունայթեդի» առաջիկա տնային խաղերից մեկին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


