Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը գերմանական հեռուստատեսությամբ կմեկնաբանի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, հայտնում է Marca-ն:
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին կօգնեն նրա եղբայրը՝ Ֆելիքսը, ինչպես նաև Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստներ, գերմանացի Միխայել Բալակն ու իսպանացի Խավի Մարտինեսը:
Տոնին ու Ֆելիքսը միասին կմեկնաբանեն Մունդիալի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը: Եղբայրները միասին վարում են հեղինակային պոդքաստ (Einfach mal luppen):
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը Գերմանիայի հավաքականում ելույթներն ավարտել է 2021 թվականին: 32-ամյա կիսապաշտպանն ազգային թիմում անցկացրած 106 խաղում խփել է 17 գոլ: