Logo

Տոպուրիա. «Չեմ մենամարտի հաջորդ տարվա առաջին եռամսյակում»

00:57 / 28.11.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան սոցցանցերում հայտարարել է, որ օկտագոն կվերադառնա 2026 թվականի ապրիլից ոչ շուտ:

«Ես չեմ մենամարտի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Այժմ ես դժվարին շրջան եմ ապրում անձնական կյանքումս։ Ես ուզում եմ կենտրոնանալ երեխաներիս վրա և հնարավորինս շուտ լուծել այս հարցը։

Երբ ամեն ինչ կարգավորվի, ես կտեղեկացնեմ UFC-ին վերադառնալու պատրաստակամության մասին»,- գրել է Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը:

Հիշեցնենք, որ հայ մարտիկ Արման Ծառուկյանը Դոհայի մրցաշարի գլխավոր մենամարտում նորզելանդացի Դեն Հուկերին խեղդող հնարքով հաղթելուց հետո հայտարարել էր հունվարին Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու պատրաստակամության մասին:

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ