UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի գլխավոր նպատակն Իսլամ Մախաչևի դեմ մենամարտելն է, հայտնում է KOlmenero-ն։
«Կարծում եմ` հաջորդ մենամարտս կարող է լինել Փեդի Փիմբլեթի դեմ։ Կուզեի նրա հետ մենամարտել։ Այդուհանդերձ, իմ գլխավոր նպատակը Մախաչևի դեմ մենամարտելն է` չեմպիոնական երրորդ գոտին նվաճելու համար։
Հնարավոր է` ևս մեկ մենամարտ անցկացնեմ, իսկ ամռանն ինձ թույլ տան` փոխեմ քաշային կարգս»,- ասել է վրացի մարտիկը։
Թեթև քաշային կարգի առաջին համարը UFC Fight Night 265 մրցաշարում նորզելանդացի Դեն Հուկերին հաղթելուց հետո հայ մարտիկ Արման Ծառուկյանն է։
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել էր, որ այդ մենամարտի հաղթողը Տոպուրիայի հետ կպայքարի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար։
Իսլամ Մախաչևն էլ կիսաթեթև քաշային կարգի նորընծա չեմպիոնն է։
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


