UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի մասին, տեղեկացնում է Championship Rounds-ը։
«Արմանը չեմպիոնական գոտու համար պայքարելու հնարավորություն ուներ, բայց հրաժարվեց մենամարտից։ Այդ որոշումից հետո, հավանաբար, նա ստիպված էր փոխել անդրավարտիքը։
Ծառուկյանը չի հասկանում, որ մարդիկ գումար են ներդրել իր առաջխաղացման համար։ Այդքանից հետո դուք կշարունակե՞ք աջակցել նրան։ Սա հենց այն է, ինչ մտածում է UFC-ն»,- ասել է վրացի մարտիկը։
Ilia Topuria went OFF on Arman Tsarukyan and tells him to "f*ck himself" 😳
— Championship Rounds (@ChampRDS) December 21, 2025
"He's had his chance to fight for the title and he pulled out. Maybe he had to change his underwear after making that decision...
What he doesn't understand is that people are investing money to promote… pic.twitter.com/yN6Poavtal
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը 2025թ. հունվարին պետք է չեմպիոնական մենամարտ անցկացներ Իսլամ Մախաչևի դեմ, բայց հայ մարտիկի մեջքի վնասվածքի պատճառով այն չկայացավ։
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


