Logo

«Ավելի լավ է՝ հրաժարվեմ տիտղոսից, քան այն պաշտպանեմ Ծառուկյանի հետ մենամարտում». Տոպուրիա

15:26 / 24.07.2025Խառը մենամարտեր
null

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան Արման Ծառուկյանին իրեն արժանի մրցակից չի համարում, հայտնում է Red Corner MMA-ը՝ հղում անելով Nelk Boys-ին:

«Նախ և առաջ, ո՞ւմ է նա ընդհանրապես հարկավոր: Նա տարօրինակ է: Առանց պատճառի հրաժարվեց մենամարտից (Իսլամ Մախաչևի դեմ-խմբ.): Եթե լուրջ պատճառ ունենար, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի կոտրվածք, այլ հարց է... Ինչ վերաբերում է ինձ, ես ութանկյուն կմտնեի նույնիսկ այդ իրավիճակում:

Ես նրան երբեք հնարավորություն չեմ տա: Ավելի լավ է՝ հրաժարվեմ գոտուց, քան փորձեմ պաշտպանել այն նրա հետ մենամարտում»,- ասել է Տոպուրիան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ