Logo

Տորոնտո. ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները հաղթեցին և կմրցեն կիսաեզրափակիչում

10:39 / 06.08.2025Թենիս
null

Տորոնտոյում կայացել է «Մասթերս 1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչի երկու հանդիպում: ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցը 6:3, 7:6 (4) հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովին: Խաղի ընթացքում Ֆրիցը 20 էյս է կատարել: Անձնական դիմակայությունում Ֆրիցը հաղթել է 6 անգամ, Ռուբլյովը՝ 3:

Կիսաեզրափակիչում Թեյլորը մրցելու է ԱՄՆ-ի երկրորդ ռակետ Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը վստահ հաղթանակի է հասել Ալեքս Դե Մինորի հետ պայքարում: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Աշխարհի 7-րդ և 8-րդ ռակետների միջև առաջին հանդիպումը տևել է 1,5 ժամ:

Մինչև այդ խաղն ավստրալացին 8 անընդմեջ հաղթանակ էր գրանցել, այդ թվում 5-ը՝ Վաշինգտոնում, որտեղ նա չեմպիոնական տիտղոս էր նվաճել:

Տորոնտոյի «Մասթերսի» քառորդ եզրափակիչի երկու հանդիպումներն էլ հեռարձակվել են «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կհանդիպեն կիսաեզրափակիչում, իսկ մյուս զույգը կազմել են Կարեն Խաչանովը և Ալեքսանդր Զվերևը: Այդ խաղերը «Ֆասթ Սպորտ»-ի եթերում կլինեն օգոստոսի 7-ին՝ ժամը 03:00-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ