Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս եկավ Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։
Կանադայում անցկացվող մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթեց Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Մրցախաղը, որը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր, տևեց 1 ժամ 29 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։
Տորոնտոյի «Մասթերսի» մրցախաղերը հեռարձակվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):


