Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել տղամարդկանց մենախաղի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին:
Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ:
29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում. նախորդը 2018-ին էր Փարիզում, որտեղ հայ թենիսիստը հաղթեց Նովակ Ջոկովիչին:
Օգոստոսի 8-ին կայանալիք եզրափակիչում Խաչանովը կմրցի աշխարհի 7-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Բեն Շելթոնի հետ:


