Logo

Տորոնտո. Խաչանովը հաղթեց Ռուդին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

00:11 / 03.08.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս եկավ տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ:

Աշխարհի 16-րդ ռակետը 1/8 եզրափակիչում 6-4, 7-5 հաշվով հաղթեց 13-րդ համար Կասպեր Ռուդին: Խաչանովը նորվեգացու արգելքը հաղթահարեց 1 ժամ 33 րոպեում:

Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ