Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն աշխարհի 114-րդ ռակետ Էմիլիո Նավայի դեմ 1/16 եզրափակիչի մրցախաղում կամային հաղթանակ տարավ` 6-7, 6-4, 6-1: Խաչանովն ԱՄՆ-ի ներկայացուցչին հաղթեց 2 ժամ 10 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:
Քառորդ եզրափակիչի ուղեգիրը Խաչանովը կվիճարկի նորվեգացի Կասպեր Ռուդի և պորտուգալացի Նունու Բորժեշի դիմակայության հաղթողի հետ:


