Logo

Տորոնտո. Խաչանովը կամային հաղթանակով դուրս եկավ 1/8 եզրափակիչ

21:38 / 31.07.2025Թենիս
null

Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն աշխարհի 114-րդ ռակետ Էմիլիո Նավայի դեմ 1/16 եզրափակիչի մրցախաղում կամային հաղթանակ տարավ` 6-7, 6-4, 6-1: Խաչանովն ԱՄՆ-ի ներկայացուցչին հաղթեց 2 ժամ 10 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:

Քառորդ եզրափակիչի ուղեգիրը Խաչանովը կվիճարկի նորվեգացի Կասպեր Ռուդի և պորտուգալացի Նունու Բորժեշի դիմակայության հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ