Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը չի ցանկանում վաճառել ակումբը, հայտնում է Financial Times-ը:
Ակումբի սեփականատեր Ջո Լյուիսն ու տնօրենների խորհրդի նախագահ Դենիել Լևին մտադիր չեն այդ հարցով բանակցություններ վարել որևէ ներդրողի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրանական արմատներ ունեցող ամերիկացի միլիարդատեր Ջամ Նաջաֆին ցանկանում է գնել «Տոտենհեմը» և պատրաստ է ծախսել ավելի քան 3,1 միլիարդ եվրո:
Հիշեցնենք, որ Նաջաֆին Najafi Companies ներդրումային ընկերության ղեկավարն ու Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ելույթ ունեցող «Ֆինիքս Սանսի» համասեփականատերն է, մասնաբաժին ունի նաև Ֆորմուլա-1-ի «Մակլարեն» թիմում:


