Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի դարպասապահ Գուլիելմո Վիկարիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի արտագնա խաղում (4-0) կոճի վնասվածք ստանալուց հետո վիրահատության է ենթարկվել:
«Մենք հաստատում ենք, որ Գուլիելմո Վիկարիոն այսօր վիրահատվել է աջ կոճի կոտրվածքի պատճառով: Մեր բժշկական անձնակազմը կգնահատի նրա վիճակը` հասկանալու համար, թե երբ կարող է վերադառնալ մարզումներին»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Վիկարիոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, բաց թողել նույնքան գոլ: Իտալացին չորս խաղում անառիկ է պահել դարպասը: