«Տոտենհեմն» ու կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում գրում է, որ կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում է 2022թ. հունվարից, 122 խաղում խփել է 9 գոլ, կատարել 8 ասիստ։


