Իտալական «Էմպոլիի» դարպասապահ Գուլյելմո Վիկարիոն տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա իտալացին ու անգլիական ակումբը ստորագրել են 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կավարտվի 2028 թվականի հունիսի 30-ին: «Տոտենհեմը» տրանսֆերի համար վճարել է 20 միլիոն եվրո:
Վիկարիոն 2021 թվականից էր պաշտպանում «Էմպոլիի» դարպասը, ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 32 հանդիպման, բաց թողել 41 գոլ:


