Logo

«Տոտենհեմն» ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից» (տեսանյութ)

22:24 / 05.02.2023Վիդեո
Տոտենհեմ-Մանչեսթեր Սիթի

Անգլիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» ու հաղթեց նվազագույն հաշվով:

15-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց տանտերերի ավագ Հարի Քեյնը: Անգլիացի հարձակվողը 267-րդ գոլը խփեց «Տոտենհեմի» կազմում, շրջանցեց իր հայրենակից Ջիմի Գրիվզին՝ դառնալով լոնդոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Լոնդոնցիները խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով. 87-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոն: 

21 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 45 միավորով երկրորդն է և 5 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին», որն այս տուրում նվազագույն հաշվով պարտվել էր «Էվերթոնին» և մեկ խաղ պակաս է անցկացրել: «Տոտենհեմն» ունի 39 միավոր ու 5-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 15  

Հեռացում՝ Կրիստիան Ռոմերո, 87 («Տոտենհեմ») 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ