Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Տոտենհեմը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Էթիհադ» ստադիոնում կայացած խաղում Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Բրենան Ջոնսոնն ու Ժոաու Պալինյան։
«Տոտենհեմը» 6 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Սիթին» 3 միավոր ունի և 5-րդն է։
Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»` 0-2
Բրենան Ջոնսոն, 35, Ժոաու Պալինյա, 45+2
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


