Լոնդոնի «Տոտենհեմը» գնեց Թուրինի «Յուվենտուսի» շվեդ եզրային հարձակվող Դեյան Կուլուշևսկու տրանսֆերը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
«Տոտենհեմն» ու 23-ամյա ֆուտբոլիստը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Գործարքը կարող է արժենալ շուրջ 30 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Կուլուշևսկին «Տոտենհեմում» վարճավճարով խաղում էր 2022 թվականի հունվարից: Ավարտված մրցաշրջանում նա լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 2 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:


