Logo

«Տոտենհեմը» հայտարարեց առաջատարներից մեկի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 23.07.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
methode times prod web bin 92144a70 fb52 11ea 8eac e356e4cd0308 scaled - «Տոտենհեմը» հայտարարեց առաջատարներից մեկի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

«Տոտենհեմը» հայտարարել է թիմի կիսապաշտպան Հյոն Մին Սոնի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Սոնը «Տոտենհեմում» խաղում է 2015 թվականից։ Անցկացրած 197 խաղերում նա 70 գոլ է խփել։ Սոնը խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին․

«Արդեն մեծ պատիվ է այս ակումբի կազմում վեց տարի խաղալը։ Թիմն ինձ հսկայական հարգանք է ցուցաբերել, ու ես ուրախ եմ այստեղ լինելու համար»,-ասել է Սոնը։

«Տոտենհեմը» մրցաշրջանը սկսելու է Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ տնային խաղով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ