Անգլիական «Տոտենհեմը» միացել է «Բրենթֆորդի» վինգեր Բրայան Մբեմոյի տրանսֆերի համար պայքարին, հայտնում է Sky Sports-ը:
Հյուսիսային Լոնդոնը ներկայացնող ակումբն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հետ: Թոմաս Ֆրանկի ժամանումից հետո Մբեմոն ավելի շատ է հետաքրքրված «Տոտենհեմում» կարիերան շարունակելու տարբերակով:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել էր 60 միլիոն եվրո: Մանկունիանցիները ցանկանում են հնարավորինս արագ ավարտին հասցնել գործարքը:
2024/25 մրցաշրջանում Մբեմոն 38 խաղում խփել էր 20 գոլ, կատարել 7 ասիստ: