Logo

«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստի հետ

16:03 / 11.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Տոտենհեմի» կազմը համալել է Իսրայելի ազգային հավաքականի վինգեր Մոնոր Սոլոմոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Իսրայելցին Դոնեցկի «Շախտյորից» հեռացել է՝ օգտվելով ՖԻՖԱ-ի հատուկ կանոնից, որով խզվել է ուկրաինական ակումբի հետ պայմանագիրը:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանը Մոնոր Սալոմոնը վարձավճարով անցկացրել էր անգլիական «Ֆուլհեմում»՝ 24 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ