Logo

«Տոտենհեմը» տարին ավարտեց հաղթանակով

22:28 / 28.12.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի վերջին խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին»։

Հյուրերի հաղթական գնդակը 42-րդ րոպեին խփեց Արչի Գրեյը։

Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմից երկու գոլով աչքի ընկավ Ռիշառլիսոնը, բայց գոլերը չեղարկվեցին VAR համակարգի միջամտությամբ:

«Տոտենհեմը» 25 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, «Քրիստալ Փելասը» 26 միավորով 9-րդն է։

Սա 2025 թվականին ակումբների վերջին հանդիպումն էր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Քրիստալ Փելաս» - «Տոտենհեմ»` 0-1

Արչի Գրեյ, 42

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ