Logo

«Տոտենհեմը» տարին մեկ անգամ կստուգի բուժանձնակազմի աշխատանքը

10:05 / 13.12.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը որոշում է կայացրել տարին մեկ անգամ ստուգել բուժանձնակազմի աշխատանքը, հայտնում է Standard-ը:

Ակումբը նման քայլի է գնացել, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն դժգոհ է ֆուտբոլիստների անընդհատ կրկնվող վնասվածքներից:

Ավստրալացի մասնագետը գոհ չէ բժիշկների աշխատանքից, քանի որ ֆուտբոլիստները վնասվածքից հետո դաշտ են վերադառնում, սակայն կարճ ժամանակ անց կրկին հայտնվում են լազարեթում:

Հիշեցնենք, որ մինչմրցաշրջանային հատվածում «Տոտենհեմի» բուժանձնակազմի աշխատանքը մանրամասն ստուգման էր ենթարկվել, իսկ դրանից հետո մի շարք փոփոխություններ էին կատարվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա