Եվրոպական առաջատար ակումբները շարունակում են պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և հերթական ընկերական հանդիպումներն են անցկացրել։
Լոնդոնի «Տոտենհեմը» Սեուլում մրցել է Հարավային Կորեայի առաջնության Աստղերի թիմի դեմ և հաղթել 4-3 հաշվով։ Անգլիական ակումբից դուբլի հեղինակ է դարձել թիմի ավագ, հարավկորեացի վինգեր Հյոն Մին Սոնը։
Անգլիական «Նյուքասլը» 4-1 հաշվով առավելության է հասել ճապոնական «Ուրավայի» նկատմամբ։ Էդի Հաուի գլխավորած թիմի կազմում մրցակցի դարպասը երկու անգամ գրավել է անգլիացի եզրային հարձակվող Ջեյքոբ Մերֆին։
Իսպանական Լա լիգայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ժիրոնան» մրցել է ֆրանսիական «Թուլուզի» դեմ և 0-4 հաշվով անսպասելի պարտություն կրել։ Կատալոնական ակումբը 42-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստով և բոլոր գոլերը բաց է թողել հիմնական դարպասապահ, արգենտինացի Պաուլո Գասանիգայի հեռացումից հետո։
Ընկերական հանդիպումներ
Հարավային Կորեայի առաջնության աստղեր - «Տոտենհեմ»` 3-4
Ստանիսլավ Իլյուտցենկո, 52, 54, Օբերդան, 81 - Դեյան Կուլուսևսկի, 29, Հյոն Մին Սոն, 38, 45+2, Ուիլյամ Լանկշի, 67
A seven-goal thriller at the Seoul World Cup Stadium 🔥
— Tottenham Hotspur (@SpursOfficial) July 31, 2024
Highlights: Team K League 3-4 Spurs 🎥 pic.twitter.com/PU0TGNIxu8
«Ուրավա» - «Նյուքասլ»` 1-4
Ռիո Նիտա, 23 - Ալեքսանդր Իսակ, 3, Ջեյքոբ Մերֆի, 45, 47, Լյուիս Հոլ, 58
Վրիպում 11-մետրանոցից` Ացուկի Իտո («Ուրավա»), 30
«Ժիրոնա» - «Թուլուզ»` 0-4
Ռասմուս Նիկոլայսեն, 45+4, Շավի Բաբիկա, 47, Զաքարիա Աբուխլյալ, 60, Սեսար Գելաբերտ Պինա, 64
Հեռացում` Պաուլո Գասանիգա («Ժիրոնա»), 42
Վրիպում 11-մետրանոցից` Էմպատա Մինսու («Ժիրոնա»), 82


