Logo

Տոթ. «Հայաստանում պետք է նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք»

14:52 / 11.11.2025Ֆուտբոլ
null

Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Տոթը կարծիք է հայտնել Հայաստանի թիմի դեմ նոյեմբերի 13-ին կայանալիք խաղի մասին, հաղորդում է sportal.hu-ն: Երևանում թիմերը կհանդիպեն ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակում:

«Սպասում եմ այնպիսի սցենարով խաղ, ինչպես Բուդապեշտում էր: Հայաստանում մենք պետք է նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք:

Սա անմիջական մրցակիցների միջև հանդիպում է, և մեզ հարկավոր է հաղթել: Եթե խմբի մյուս մրցավեճում էլ գրանցվի մեզ ձեռնտու արդյունք, ապա կմոտենանք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին»,- ասել է «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստը:

F խմբում 4 տուրից հետո Պորտուգալիան վաստակել է 10, Հունգարիան՝ 5, Իռլանդիան՝ 4, իսկ Հայաստանը՝ 3 միավոր:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ