«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին կարծիք է հայտնել իտալական թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի մասին, հաղորդում է Marca-ն:
«Նա տաղանդով աշխարհի լավագույններից մեկն է: Այս պահին Պաուլոն Իտալիայի լավագույն ֆուտբոլիստն է: Նա ուրիշ ռիթմով է խաղում, քան 2 ամիս առաջ: Երբ Դիբալան ստանում է գնդակը, այն կարծես սկսի երգել»,- ասել է «Հռոմի կայսրը»:
Ընթացիկ մրցաշրջանի 33 խաղում արգենտինացին խփել է 8 գոլ, կատարել 4 ասիստ:


