Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Պարմային»։
«Ջալոռոսիին» հաղթանակ պարգևեց 33-րդ րոպեին արգենտինացի վինգեր Մաթիաս Սուլեի` տուգանայինից խփած տպավորիչ գոլը։
Հռոմեական ակումբը 37 միավորով 9-րդն է, «Պարման» 20 միավորով` 18-րդը։
Իտալիայի Ա սերիա, 25-րդ տուր
«Պարմա» - «Ռոմա»` 0-1
Մաթիաս Սուլե, 33
Հեռացում` Ջովանի Լեոնի, 31 («Պարմա»)


