«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում մյունխենցիների մրցակից Լոնդոնի «Արսենալի» մասին:
««Արսենալն» այս պահին Պրեմիեր լիգայի լավագույն թիմն է, բոլոր վիճակագրական տվյալները դա ապացուցում են: «Զինագործները» նաև Եվրոպայում լավագույնն են ստանդարտ իրավիճակների խաղարկումների ժամանակ:
«Բավարիան» հիմա մի փոքր զիջում է նրանց: Լոնդոնցիներն արդեն երկու տարի կայուն բարձր մակարդակի խաղ են ցուցադրում և գործում մեծ էներգիայով: Արտետայի օրոք «Արսենալի» մշակույթը փոխվել է»,- գերմանացու խոսքն է մեջբերում The Athletic-ը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Արսենալ» – «Բավարիա» առաջին խաղն ապրիլի 9-ին կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ից և կցուցադրվի Fast Sports 1 հեռուստաալիքով և Fast TV հավելվածով:


