Logo

Տուխել. «Կարող եմ կարեկցել Նագելսմանին, բայց դա չի մտնում իմ պարտականությունների մեջ»

18:03 / 25.03.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի մասին:

«Ես, իհարկե, կարող եմ կարեկցել գործընկերոջս՝ հեռացվելու համար, բայց դա չի մտնում իմ պարտականությունների մեջ: Ես կապ կհաստատեմ նրա հետ, բայց ոչ միանգամից, քանի որ չեմ ցանկանում անհարգալից թվալ:

Հիմա ինձ չի օգնի նրան կրկնօրինակելու տարբերակը: Ինչ-որ պահի մեր ճանապարհները կհատվեն և մենք կզրուցենք»,- Տուխելի խոսքը մեջբերում է  Bayern&Germany-ն:

35-ամյա Նագելսմանի հեռացվելու մասին «Բավարիան» պաշտոնապես հայտնել է մարտի 24-ին: Նա 2021 թվականից էր գլխավորում «Բավարիան»:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի նախորդ աշխատավայրը Լոնդոնի «Չելսին» էր, որտեղից հեռացել էր 2022 թվականի սեպտեմբերին: Նախկինում նա գլխավորել է նաև գերմանական «Մայնցը», Դորտմունդի «Բորուսիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։

Նագելսմանի հեռացման պատճառներից մեկը լեռնադահուկային հանգստավայր այցելելն է

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա