Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը 0-3 հաշվով:
«Ես դեռ չեմ կարողանում ընդունել վերջնական արդյունքը: Մեզ պատժեցին խաղային այնպիսի գործոններով, որոնցով մենք ուժեղ էինք մրցակցից: Այսօրվա պատիժը խիստ էր մեզ համար:
Մտածում էի, որ խաղը շատ լավ է ընթանում, երբ հաշիվը դարձավ 2-0: Կարող եմ ասել, որ մինչև 70-րդ րոպեն շատ լավ խաղի ականատես եղա»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» ու «Մանչեսթեր Սիթիի» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: