Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիային» 0-2 հաշվով պարտվելուց հետո նշել է, որ չեմպիոնական մրցավազքն ավարտված է և շնորհավորել է առաջատար Լևերկուզենի «Բայերին»:
«Ընդհանուր առմամբ՝ բարձր մակարդակի խաղ չէր: Միջին մակարդակի խաղ էր։ Ցավոք սրտի, մեզ պակասում էր արագությունն ու կիրքը։ Չեմպիոնական մրցավազքն ավարտված է: Շնորհավորում եմ «Բայերին»»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն:
Երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Բավարիան» (60 միավոր) առաջնության ավարտից 7 տուր առաջ 13 միավոր է զիջում առաջատար Լևերկուզենի «Բայերին»:


