Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը բանակցություններ է վարում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) հետ այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին նշաանակվելու համար, հայտնում է Welt-ը։
51-ամյա մասնագետը հունիսին Մյունխենի «Բավարիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Տուխելը նախկինում աշխատել է նաև Լոնդոնի «Չելսիում», ֆրանսիական ՊՍԺ-ում, Դորտմունդի «Բորուսիայում» և «Մայնցում»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականը Գարեթ Սաութգեյթի հեռանալուց հետո գլխավորում է Լի Կարսլին:


