«Չելսիի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը նշել է, որ հարձակվողներ Ռոմելու Լուկակուն և Տիմո Վերներն առաջիկա խաղերին չեն կարողանա օգնել թիմին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Մալմյոյի» դեմ խաղին վնասվածք ստանալու պատճառով:
«Հստակ ժամկետներ չեմ կարող ասել նրանց վերադարձի հետ կապված, բայց առաջիկա խաղերին՝ «Նորվիչի» ու «Սաութհեմփթոնի» դեմ մրցավեճերին նրանք հաստատ չեն լինի: Մենք ցանկանում ենք խաղալ ամբողջ կազմով, բայց վնասվածքներից չես խուսափի», – ասել է գերմանացի մասնագետը «Նորվիչի» դեմ նախախաղային ասուլիսի ժամանակ: