Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը քննադատել է ազգային թիմի երկրպագուներին Ուելսի թիմի դեմ ընկերական խաղում (3-0) ակտիվ չլինելու համար, տեղեկացնում է BBC-ն։
«Թիմն արժանի էր ավելիին։ Մեր երկրպագուները լուռ էին, իսկ Ուելսի հավաքականը շատ մեծ աջակցություն ուներ։ Մենք էներգիա չստացանք ստադիոնից, իսկ դա սարսափելի է»,- ասել է գերմանացի մարզիչը։
Անգլիացիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարում և կմրցեն Լատվիայի թիմի հետ։
Մունդիալ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


