Տուլայի «Արսենալի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, սակայն չէր ընդունել այն: Այդ ժամանակ Կալինինգրադի «Բալթիկայում» խաղացող կիսապաշտպանը նշել էր, որ ֆուտբոլային կարիերայի այդ փուլում առաջնահերթություններն ակումբի օգտին են:
23-ամյա Ավանեսյանը նախորդ տարվա մարտին նորամուտն էր նշել Հայաստանի ազգային հավաքականում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի. նախ` հունիսի 6-ին կմրցի Կոսովոյի թիմի դեմ, երեք օր անց էլ հյուր կգնա Չեռնոգորիային: Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ով:
Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական