«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից (2-1) հետո ամփոփել է հանդիպումը:
«Երկու խաղերում էլ լավ հանդես եկանք: Առհասարակ, կարող էինք այս խաղին մոտենալ առավելությամբ: Հանդիպման ընթացքում պարտվողի դերում էինք, բայց կարողացանք կամային որակներ ցույց տալ և արդյունքում հասնել այդքան կարևոր հաղթանակի»,- ասել է Տուլիպան:
Մանրամասները՝ տեսանյութում

