Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և թիմի պաշտպան Էդգար Գրիգորյանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Սպարտայի» դեմ խաղին ընդառաջ կայացած ասուլիսին խոսել են դիմակայության մասին:
«Շատ լավ ծանոթ եմ Չեխիայի առաջնությանը, «Սպարտային», մրցակցի գլխավոր մարզչին, քաղաքին: Այո՛, «Սպարտան» այս դիմակայությունում ֆավորիտ է, բայց միշտ չէ, որ հաղթում են ֆավորիտները: Մենք կփորձենք մեր լավագույն խաղը ցույց տալ»,- նշել է Տուլիպան:
Մանրամասները՝ տեսանյութում
Հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին:


