«Արարատ-Արմենիան» հայտարարել է Տուլիպային գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
52-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է պորտուգալական ֆուտբոլում: Նա առավել հայտնի է 2017-2020թթ. «Պորտուի» երիտասարդական թիմերը գլխավորելով:
Մասնագետի նախորդ ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսին» էր: Նա գլխավորել է նաև «Մարիտիմուն», «Վիզելան», «Շավիշը», «Էշտորիլն» ու այլ ակումբներ: