«Տուր դե Ֆրանսում» հաղթելուց հետո սլովենացի հեծանվորդ Թադեյ Պոգաչարը հոգնածության պատճառով չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին, հայտնում է Սլովենիայի օլիմպիական հավաքականի մամուլի ծառայությունը։
Պոգաչարին կփոխարինի Դոմեն Նովակը: Ի դեպ, սլովակ մարզիկը նախօրեին կարիերայում երրորդ անգամ հաղթել էր «Տուր դե Ֆրանսում» (2020, 2021թթ.):
Հիշեցնենք, որ Պոգաչարին 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի խմբային մրցապայքարում դարձել էր բրոնզե մեդալակիր:
Փարիզ-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

