Սաուդյան Արաբիայի պաշտոնյա և բռնցքամարտի պրոմոութեր Տուրկի Ալ-Շեյխը ցանկանում է մենամարտ կազմակերպել գերծանր քաշային կարգի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի և 20-ամյա Մոզես Իտաումայի միջև, հաղորդում է The Ring-ը:
Նախօրեին Իտաուման նոկաուտի էր ենթարկել Դիլիան Ուայթին։ Հաղթանակից հետո անպարտելի բռնցքամարտիկը հայտարարել էր, որ ցանկանում է մենամարտել Ջոզեֆ Փարքերի կամ Ագիտ Կաբայելի դեմ:
Իտաուման պրոֆեսիոնալ ռինգում ունի 13 հաղթանակ, իսկ 38-ամյա Ուսիկը, որը ևս անպարտելի է, 24 հաղթանակ է տարել:


