Logo

Տուրկի Ալ Շեյխը մեծ գումար կվճարի՝ աշխարհի նախկին չեմպիոնի մենամարտը հովանավորելու համար

13:29 / 20.03.2025• Բռնցքամարտ
null

Սաուդյան Արաբիայի ժամանցների նախարար Տուրկի Ալ Շեյխը հերթական շոու միջոցառումն է կազմակերպելու Նյու Յորքում, հայտնում է Boxing247-ը:

Riyadh Season-ի սեփականատերը հովանավորելու է Fatal Fury City of the Wolves միջոցառման գլխավոր մենամարտը, որտեղ WBA Regular վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար կմրցեն աշխարհի նախկին ժամանակավոր չեմպիոն Ռայան Գարսիան ու Ռոլանդո Ռոմերոն:

Սկանդալային Գարսիան արդեն հայտարարել է, որ մենամարտի համար ստանալու է 20 միլիոն դոլար, իսկ հաջողության դեպքում մենամարտելու է Դևին Հեյնիի հետ:

WBA վարկածով նախկին ժամանակավոր չեմպիոն Գարսիան նախորդ տարի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում պարտվել է Հեյնիին:

Ավելի ուշ նրա դոպինգ-թեստը դրական էր եղել, ինչի պատճառով բռնցքամարտիկը որակազրկվել էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ