«Լանսը» «Ուդինեզեից» ձեռք է բերել հարձակվող Ֆլորիան Տովենին, հայտնում է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Լանսը» 32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 6 միլիոն եվրո։
Տովենն «Ուդինեզեում» հանդես էր գալիս 2023թ. հունվարից, 73 խաղում 15 գոլ է խփել, կատարել 10 ասիստ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը չորս տարի անց վերադարձել է հայրենիք։
Նա 2018թ. Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։


