Logo

2 վերադարձ, 1 նորեկ. «Ալաշկերտը» 3 համալրում ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:47 / 03.02.2022Լուրեր
Պաշտոնական
Alashkert new members

Կենտրոնական պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, եզրային պաշտպաններ Գագիկ Դաղբաշյանը և Վահագն Այվազյանը տեղափոխվել են Երևանի «Ալաշկերտ»՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ Դաղբաշյանն ու Ոսկանյանը ժամանակին հանդես են եկել «Ալաշկերտում»: 

Դաղբաշյանը 15 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, 9 խաղ՝ Մ21 հավաքականում։ Վերջերս ազգային թիմ հրավիրված Ոսկանյանը երկրի գլխավոր թիմում մեկ խաղ է անցկացրել, ևս 5 հանդիպման Անդրանիկը մասնակցել է Մ21 հավաքականի կազմում։ Այվազյանն իր ակտիվում 4 հանդիպում ունի Մ21 հավաքականի, ևս 3 խաղ` Մ19 հավաքականի կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա