MLS-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է վերադառնալ ուրուգվայական «Նասիոնալ», հաղորդում է TyC Sports-ը:
38-ամյա ուրուգվայցին չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել ամերիկյան ակումբի հետ: Սուարեսի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի օրեր անց:
Սուարեսն MLS-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 32 խաղի, խփել 10 գոլ և կատարել նույնքան ասիստ:


