Logo

Թայսոն Ֆյուրին ծննդյան օրն ավարտեց կարիերան

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:50 / 12.08.2022• Բռնցքամարտ
Թայսոն Ֆյուրի

Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հերթական անգամ հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Ֆյուրին իր ծննդյան 34-ամյակի օրն՝ օգոստոսի 12-ին, հայտարարել մարզական կարիերան ավարտելու մասին:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, որոնք այս տարիների ընթացքում ներդրումներ են կատարել իմ կարիերայում: Երկար ու լարված բանակցություններից հետո վերջապես որոշեցի հեռանալ։

Ծննդյանս օրն ասում եմ՝  «Հաջողություն»: Ես երախտապարտ եմ բոլորին, որոնք այս ճանապարհորդությունն առանձնահատուկ դարձրեցին, հատկապես կնոջս՝ Փերիսին: Նա ինձ ավելի շատ օգնեց, քան մեկ ուրիշը»,- գրել է բրիտանացին սոցցանցերում:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Թայսոն Ֆյուրին հայտարարել էր ռինգ վերադառնալու մտադրության մասին: Նա ցանկանում էր երրորդ անգամ մենամարտել Դերեկ Չիսորայի հետ:

Թայսոն Ֆյուրին IBF, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ