Logo

Թայսոն Ֆյուրին մտադիր է ցուցադրական մենամարտ անցկացնել «Գահերի խաղի» հերոսի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:17 / 27.07.2022• Բռնցքամարտ
null

Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին (32-0) հայտարարել է, որ մտադիր է Լոնդոնում 70 հազար հանդիսականի առջև ցուցադրական մենամարտ անցկացնել իսլանդացի դերասան և մարզիկ Հաֆթոր Բյորնսոնի դեմ, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում «Լեռը» դերով:

«Հրաշալի կլիներ ելույթ ունենալ 70,000 մարդկանց առջև և ցույց տալ Բյորնսոնին, թե ինչ է բռնցքամարտը: Ստիպել նրան սխալվել և ի վերջո նոկաուտի ենթարկվել:

Այժմ մենք բանակցություններ ենք վարում, ես միանշանակ շահագրգռված եմ այս պայքարով»,- հայտնել է Ֆյուրին The Telegraph-ին:

Ֆյուրին նախորդ մենամարտում նոկաուտի էր ենթարկել Դիլիան Ուայթին (28-3): Բյորնսոնը մարտին հաղթել էր փաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն Էդի Հոլին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ