Logo

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 25.08.2022• ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վերջին խաղերից հետո հայտնի են դարձել խմբային մրցաշարի բոլոր մասնակիցները: Ձևավորվել են նաև վիճակահանության 4 զամբյուղները, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 25-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին: Վիճակահանության ընթացքին կարող եք հետևել «Վիվառո սպորտ»-ի ուղիղ եթերում:

Առաջին զամբյուղ. «Ռեալ» (Իսպանիա), «Այնտրախտ» (Գերմանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Միլան» (Իտալիա), «Բավարիա» (Գերմանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Նիդեռլանդներ)։

Երկրորդ զամբյուղ. «Լիվերպուլ» (Անգլիա), «Չելսի» (Անգլիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Ատլետիկո» (Իսպանիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Տոտենհեմ» (Անգլիա)։

Երրորդ զամբյուղ. «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), «Ինտեր» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Նապոլի» (Իտալիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)։

Չորրորդ զամբյուղ. «Մարսել» (Ֆրանսիա), «Բրյուգե» (Բելգիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել), «Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա):

Հիշեցնենք, որ վիճակահանության ժամանակ նույն երկիրը ներկայացնող ակումբները չեն կարող ընգրկվել նույն խմբում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ