Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում Հռոմի «Ռոման» անակնկալ պարտություն կրեց «Ուդինեզեի»։ Ուդինեում կայացած խաղում դաշտի տերերը խփեցին անպատասխան գոլ:
Տանտերի կազմում աչքի ընկան իտալացի պաշտպան Դեսթինի Ուդոջին, գերմանացի կիսապաշտպան Լազար Սամարջիչը, արգենտինացի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան և սլովենացի կիսապաշտպան Սանդի Լովրիչը:
5 տուրից հետո «Ուդինեզեն» ու «Ռոման» 10-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առաջին պարտությունը կրեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում։
Իտալիայի Ա Սերիա, 5-րդ տուր
«Ուդինեզե» - «Ռոմա»՝ 4-0
Դեսթինի Ուդոջի, 5, Լազար Սամարջիչ, 56, Ռոբերտո Պերեյրա, 75, Սանդի Լովրիչ 82


